«Ավրորայի լուսաբացը» վավերագրական անիմացիոն ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Ֆրանսիայում

15:40, 4 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ավրորայի լուսաբացը» վավերագրական անիմացիոն ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա անիմացիոն ֆիլմերի հեղինակավոր ANNECY փառատոնում, որն անցկացվում է Ֆրանսիայում։  Կինոնկարը լիամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ «Ավրորայի լուսաբացը», որի ռեժիսորն ու սցենարի հեղինակն Իննա Սահակյանն է, այն բացառիկ ֆիլմերից է, որն ամենաժամանակակից կինոլեզվով աշխարհին է ներկայացնելու հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջի՝ Հայոց ցեղասպանության ցավը կրող Ավրորա Մարդիգանյանի հերոսական պատմությունը:

Ֆիլմը նկարահանել է «Բարս մեդիա» ընկերությունը:

 


© 2009 ARMENPRESS.am