N զորամիավորումում անցկացվում են ճամբարային հավաքներ

18:20, 4 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անձնակազմի դաշտային վարժվածության կատարելագործման նպատակով N զորամիավորումում մայիսի 4-ին մեկնարկել են ճամբարային հավաքներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, բացազատվել են հրամանատարական կետեր, անձնակազմը զբաղեցրել է նախորոշված բնագծերը։ Հրամանատարները ճշգրտել են մարտական խնդիրներն ու գործողությունների հաջորդականությունը։


© 2009 ARMENPRESS.am