Կանզասի Ազգային գվարդիայի պատվիրակությունն այցելել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

19:44, 4 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում մայիսի 4-ին հլյուրընկալվել է ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի պատվիրակությունը` Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Դեյվիդ Վեյշերի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, ՊԱՀՀ-ի ղեկավարության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ընթացքում հյուրերին է ներկայացվել համալսարանի ստեղծման պատմությունը, գործունեության հիմնական ուղղությունները և կրթական ծրագրերը։


© 2009 ARMENPRESS.am