Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 51 դեպք

19:58, 4 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում մայիսի 4-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 51 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1 մլն 655 հազար 221 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 95 պացիենտ: Երկրում գրանցվել է մահվան 1 դեպք, ընդհանուր մահերի թիվը 16 811 է:


© 2009 ARMENPRESS.am