N զորամասի պահպանության գոտու մարտական հենակետերում իրականացվել են ստուգայցեր

20:44, 5 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: N զորամասի պահպանության գոտու մարտական հենակետերում մայիսի 3-ից 5-ն իրականացվել են ստուգայցեր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, ստուգվել են մարտական հերթապահության կազմակերպման գործընթացը, զինծառայողների պատրաստության աստիճանը, կատարված ինժեներական աշխատանքներն ու հենակետերի կահավորվածությունը, անձնակազմի պատրաստության աստիճանը։


© 2009 ARMENPRESS.am