N զորամիավորումում անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն

21:24, 5 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: N զորամիավորումում ընթացող ճամբարային հավաքների շրջանակում մայիսի 5-ին անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, գնահատվել է պայմանական իրադրությունը, ընդունվել են որոշումներ, անձնակազմին առաջադրվել մարտի պլանավորման և ղեկավարման խնդիրներ։

Ըստ աղբյուրի՝ ներգրավված ստորաբաժանումները գերազանց կատարել են առաջադրված խնդիրները՝ հակառակորդի կրակակետերի հայտնաբերում, կոորդինատների փոխանցում, թիրախների խոցում։ Հրամանատարությունը բարձր է գնահատել զինծառայողների պատրաստությունը և ստորաբաժանումների փոխգործակցության մակարդակը։


© 2009 ARMENPRESS.am