Բայդենը հայտնել է Ուկրաինային 150 մլն դոլարի լրացուցիչ աջակցության մասին

10:53, 7 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը մայիսի 6-ին հայտարարել է Ուկրաինային 150 մլն ԱՄՆ դոլարի լրացուցիչ աջակցություն տրամադրելու մասին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նախագահի գրավոր հայտարարության մեջ ասվում է, որ աջակցության նպատակն Ուկրաինայի անվտանգության ապահովումն է:

Մասնավորապես, Կիևին են փոխանցվելու հրետանային սպառազինություն, ռադարներ ու այլ սարքավորումներ:


© 2009 ARMENPRESS.am