Ընդդիմությունը հանրապետության առանձին հատվածներում շարունակում է ակցիաները և իրազեկման արշավները

13:30, 7 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընդդիմության ներկայացուցիչները հանրապետության առանձին հատվածներում մայիսի 7-ին շարունակում են ակցիաները և իրազեկման արշավները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդդիմության ներկայացուցիչները ավտոշարասյունով մեկնել են Վանաձոր: Ավտոշարասյան մասնակիցները կանգ են առել Ապարանում, Սպիտակում, այլ քաղաքներում ու բնակավայրերում, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը մոտեցել է իրենց դիմավորող քաղաքացիներին:

Նա ներկայացրել է երկրում ստեղծված իրավիճակը, իշխանությանն ուղղված իրենց պահանջները, արտաքին քաղաքականության և այլ հարցերում դժգոհություններն ու մտահոգությունները: Մինչ ընդդիմադիրների մի հատվածը ավտոշարասյունով մարզերում է, այդ ընթացքում Երևանի փողոցներում անցկացվում է երթ կանանց մասնակցությամբ:


© 2009 ARMENPRESS.am