Բայդենն անհանգստացած Է, թե Ռուսաստանը չի կարող Ուկրաինայի ճգնաժամից դուրս գալու ուղիներ ունենալ

10:11, 10 Մայիս, 2022

 ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել Է, որ փորձում Է հասկանալ, թե հետագայում ինչպես գործի այն իրավիճակում, երբ Ռուսաստանն, իր կարծիքով՝ կարող Է Ուկրաինայի ճգնաժամինց դուրս գալու ուղիներ չունենա: Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպմանը Սպիտակ տան ղեկավարն անհանգստություն Է հայտնել, թե ՌԴ-ն «այս պահին (Ուկրաինայի ճգնաժամից) դուրս գալու հնարավորություն չունի»:

«Ես Էլ փորձում եմ հասկանալ, թե մենք ինչ անենք այդ դեպքում»,- մեջբերում Է նրա խոսքը  Reuters-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Դրա հետ մեկտեղ, ինչպես հայտնում Է Սպիտակ տան մամուլի միավորումը, Բայդենը ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի գործողությունները համարել Է «շատ շրջահայաց»: Միացյալ Նահանգների ղեկավարը գտնում Է, որ «Պուտնը կարծել Է, թե կրողանա բաժանել ՆԱՏՕ-ն, որ նա կարծել Է, թե կկարողանա բաժանել Եվրամիությունը»,- հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am