ՀՀ վարչապետի խորհրդականը Թեհրանում կմասնակցի նավթի, գազի և նավթաքիմիական բնագավառի միջազգային ցուցահանդեսին

12:12, 10 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը մայիսի 12-16-ը կգործուղվի Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան)՝ նավթի, գազի և նավթաքիմիական բնագավառի միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նման որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականը գործուղումից հետո Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին կներկայացնի Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղման արդյունքների մասին:


© 2009 ARMENPRESS.am