Ռուբեն Ռուբինյանն ու ՀՀ-ում մի շարք երկրների դեսպաններ անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին

14:29, 10 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 10-ին ընդունել է Եվրոպական միության անդամ պետությունների, ինչպես նաեւ՝ ԱՄՆ-ի, ՄԹ-ի եւ Շվեյցարիայի՝ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպաններին եւ դեսպանությունների ներկայացուցիչներին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԱԺ-ից, կողմերն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ տարածաշրջանային զարգացումներին: Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է այս համատեքստում ՀՀ դիրքորոշումներն ու առաջնահերթությունները՝ ընդգծելով այս հարցերում միջազգային հանրության աջակցության անհրաժեշտությունը:

 

 

 


© 2009 ARMENPRESS.am