Հաագայում մեկնարկել է Հայաստանի և Նիդերլանդների վարչապետների հանդիպումը

20:25, 11 Մայիս, 2022

ՀԱԱԳԱ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների Թագավորության վարչապետի նստավայրում՝ Բինենհոֆում հանդիպում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Նիդերլանդների վարչապետ  Մարկ Ռութեն: «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը Նիդերլանդներում է երկօրյա (մայիսի 10-11) պաշտոնական այցով: Սա Հայաստանի ղեկավարի առաջին պաշտոնական այցն է Նիդերլանդների Թագավորություն:

Հանդիպումից հետո վարչապետները հանդես կգան մամուլի ասուլիսով:

Պաշտոնական այցի շրջանակում մայիսի 11-ին Փաշինյանը հանդիպել է Նիդերլանդների գործարար համայնքի ներկայացուցիչների հետ, շրջայց կատարել Խաղաղության պալատում, մասնակցել պալատին Հայաստանի նվիրած խաչքարի բացման արարողությանը: Վարչապետը Միջազգային հարաբերութունների նիդերլանդական ինստիտուտում՝ Քլինգենդայլում հանդես է եկել «Հայաստանը և Նիդերլանդները. դարավոր բարեկամություն- 30-ամյա գործընկերություն» թեմայով դասախոսությամբ, պատասխանել ներկաների հարցերին:

 


© 2009 ARMENPRESS.am