Փաշինյանը Նիդերլանդների վարչապետին հրավիրել է Հայաստան

23:32, 11 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռութեին հրավիրել է Հայաստան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետը հրավերի մասին հայտարարեց Նիդերլանդների վարչապետի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ավարտին։

«Ես մեծ հաճույքով Ձեզ պաշտոնապես հրավիրում եմ առաջիկա հնարավոր ժամանակահատվածում այցելել Հայաստանը։ Ուրախ կլինեմ Ձեզ ընդունել»,- դիմելով Նիդերլանդների վարչապետին՝ ասաց Փաշինյանը։

 


© 2009 ARMENPRESS.am