Հայաստանը դպրոցականների համաշխարհային 19 -րդ գիմնազիադային կմասնակցի մեծաթիվ կազմով  

14:08, 12 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Նորմանդիա նահանգի Դովիլ քաղաքում մայիսի 14-22-ը  կանցկացվի  դպրոցականների համաշխարհային  19 -րդ  գիմնազիադան: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը:  Մասնակցության հայտ են ներկայացրել  64 երկրներ:  Ավելի քան  3 600  մարզիկներ 20 մարզաձևերում  (երեքը՝ պարալիմպիկ)  կպայքարեն  խաղարկվող մեդալների  17 հավաքածուի համար: Հայաստանցի դպրոցականները կներկայացնեն  բռնցքամարտ, ազատ և հունահռոմեական  ոճերի ըմբշամարտ,  ձյուդո,  թաեքվոնդո  և սեղանի թենիս մարզաձևերի 39 ներկայացուցիչ:


© 2009 ARMENPRESS.am