«Սեանս հոգեթերապեվտի մոտ». Հ. Պարոնյանի անվան թատրոնի խաղացանկը կհամալրվի նոր կատակերգությամբ

14:16, 12 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի բեմ կբարձրանա ռուս ժամանակակից դրամատուրգ Կորնելի Աբրամցևի «Սեանս հոգեթերապեվտի մոտ» կատակերգությունը, որի բեմադրիչն Արմեն Սաֆարյանն է, թարգմանիչը՝ Տիգրանուհի Տեր-Մարկոսյանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բեմադրության առաջնախաղերը նախատեսվում են մայիսի 13, 14, 25 -ին:

Պիեսը մարդկային փոխհարաբերությունների, հուսահատության, միայնության և, ամենակարևորը, սիրո մասին է։ 

Ներկայացման դերակատարներն են Աշոտ Հակոբյանը, Զարուհի Խաչատրյանը, Ռոբերտ Ղամբարյանը, Տիգրանուհի Տեր-Մարկոսյանը, Սերգեյ Ոսկանյանն ու Մարիամ Գրիգորյանը։

Ներկայացման բեմանկարչության ու զգեստների հեղինակը Մայա Ավագյանն է, երաժշտական ձևավորումը՝ Արթուր Կարապետյանի, պարերը՝ Արտյոմ Գևորգյանի։

Պիեսի գլխավոր հերոսուհին՝ տիկին Ելենան, հարուստ այրի է։ Նա իրեն միայնակ ու դժբախտ է զգում։ Մարդիկ նրա հետ հանուն շահի են շփվում, և մի օր հուսահատությունից դրդված կինը որոշում է հրավիրել բժիշկ-հոգեթերապեվտի։ Կարճ ժամանակ անց նրանց մեջ սեր է ծնվում, սակայն սիրուն լիովին տրվելու համար նա պետք է համոզվի, թե որքանով անկեղծ են բժշկի զգացմունքները։ 


© 2009 ARMENPRESS.am