Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը վերսկսել է բնականոն աշխատանքը Կիևում

15:45, 12 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը Կիևում վերսկսել է իր բնականոն աշխատանքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկանում ենք դեսպանության տարածած հաղորդագրությունից:

«Ուրախ ենք տեղեկացնել, որ Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը վերսկսել է իր բնականոն աշխատանքը Կիևում։

Հյուպատոսական բաժինը քաղաքացիների ընդունելությունը կրկին կիրականացնի Կիևի Սիչովիխ Ստրիլցիվ փ. 51/50 հասցեով մայիսի 23-ից»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մարտի 4-ին ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հայտնել էր, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ Ուկրաինայում ՀՀ դեսպանության աշխատակիցները Կիևից տեղափոխվել են Լվով և Ուժգորոդ, որտեղից շարունակելու են ամբողջ ծավալով աշխատել ու սպասարկել ՀՀ քաղաքացիներին։ 


© 2009 ARMENPRESS.am