Ճանապարհորդենք դեպի ծիրանի երկիր. Ղազախական «FlyArystan»-ը թռիչքներ կիրականացնի Ալմաթիից Երևան

14:53, 13 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախական «FlyArystan» ավիաընկերությունը տեղեկացնում է Ալմաթի-Երևան իր նոր ուղղության բացման մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ավիաընկերությունը հայտնում է, որ թռիչքները դեպի Երևան և հակառակ ուղղությամբ կիրականացվեն շաբաթը երկու անգամ:

«Մենք ուրախությամբ տեղեկացնում ենք Ալմաթի-Երևան նոր ուղղությամբ թռիչքի մասին: Թռիչքները դեպի Երևան ու հակառակ ուղղությամբ իրականացվելու են հունիսի 2-ից երկուշաբթի և հինգշաբթի օրերին Airbus A320 հարմարավետ ինքնաթիռներով: Ճանապարհորդենք դեպի ծիրանի երկիր»,- ասված է ավիաընկերության հաղորդագրությունում:


© 2009 ARMENPRESS.am