Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 8 քաղաքացի

19:25, 13 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 8 քաղաքացի, երկրում մահերի թիվը հասել է 141 հազար 209-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:

Վերջին 24 ժամում Իրանում գրանցվել է կորոնավիրուսի 385 նոր դեպք, որից 67-ը հոսպիտալացվել է: Իրանի առողջապահության նախարարությունից տեղեկացրել են, որ երկրում գրանցված ընդհանուր 7 մլն 227 հազար 428 դեպքից 7 մլն 16 հազար 677-ը առողջացել կամ դուրս է գրվել հիվանդանոցներից:

763 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:

 


© 2009 ARMENPRESS.am