Ավելի քան երեք տասնյակ երկրի դեսպանություն վերսկսել է աշխատանքը Կիևում

11:16, 14 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում իրենց աշխատանքն է վերսկսել 37 երկրի դեսպանություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին «Տելեգրամ»-ի իր ալիքում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

«Արդեն 37 օտարերկրյա ներկայացուցչություն վերսկսել է աշխատանքը Կիևում: Երախտապարտ եմ նրանց բոլորին»,- ասել է նախագահը: Զելենսկին համոզմունք է հայտնել, որ շուտով մայրաքաղաք կվերադառնան նաև այլ երկրների դեսպանություններ:


© 2009 ARMENPRESS.am