Վրաստանը հայտնել է, որ չի ճանաչելու ՌԴ կազմ մտնելու համար Հարավային Օսիայի հանրաքվեն

15:51, 14 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանը չի ճանաչելու Ռուսաստանի կազմ մտնելու հարցով Հարավային Օսիայի հանրաքվեի արդյունքները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողներին հայտնել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության ղեկավար Իրակլի Կոբախիձեն:

«Մենք ունենք մեր հստակ քաղաքականությունը: Իհարկե, մենք չենք ճանաչելու ոչ դե ֆակտո իշխանություններին, ոչ դե ֆակտո ընտրությունները, ոչ էլ դե ֆակտո հանրաքվեն: Այս հարցում մեր դիրքորոշումը հստակ է ու պարզ: Շարունակելու ենք հետևել այս գծին»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է Կոբախիձեն:

Ինքնահռչակ Հարավային Օսիայի ղեկավար Անատոլի Բիբիլովն ավելի վաղ հայտնել է Ռուսաստանի կազմ մտնելու նպատակով հանրաքվե անելու մտադրության մասին:


© 2009 ARMENPRESS.am