Հյուսիսային Կորեայում մեկ օրում 21 մահ է գրանցվել Covid-19-ից

16:53, 14 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կոչ է արել համակողմանի պայքար մղել կորոնավիրուսի բռնկումը հաղթահարելու համար. օրվա կտրվածքով գրանցվել է մահվան 21 դեպք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին այս մասին հայտնում է Reuters-ը:

Աշխարհում կորոնավիուսի համաճարակի սկզբից ի վեր Հյուսիսային Կորեան այս շաբաթ առաջին անգամ հայտարարել է Covid-19-ի դեպքերի մասին՝ սահմանելով համազգային լոքդաուն:

Հյուսիսային Կորեայի առաջնորդը մեծ կազմակերպչական աշխատանքի, վերահսկողության, միասնության, համավարակի դեմ պայքարի արդյունքում այդ ճգնաժամը հաղթահարելու հույս է հայտնել: Նա նաև նշել է, որ գրանցված թվերը, հավանաբար, ներկայացնում են իրական պատկերի մի մասը միայն՝ նկատի ունենալով Հյուսիսային Կորեայի՝ թեստավորում իրականացնելու սահմանափակ հնարավորությունները:


© 2009 ARMENPRESS.am