Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ է վերընտրվել Սերժ Սարգսյանը

17:39, 14 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվել է Սերժ Սարգսյանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Մարիա Գևորգյանը:

Շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ է վերընտրվել Սմբատ Լպուտյանը, փոխնախագահ՝ Լևոն Յոլյանը: Հրաչիկ Թավադյանն ընտրվել է գործադիր տնօրեն, Մարիա Գևորգյանը` գլխավոր քարտուղար:

Սերժ Սարգսյանը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի պաշտոնին է 2004 թվականից:

 

 

 


© 2009 ARMENPRESS.am