Տաթևիկ Կարապետյանը նշանակվել է  ՀՀ նախագահի խորհրդական, Արամայիս Ավետիսյանը՝ օգնական

17:14, 15 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Տաթևիկ Կարապետյանին ՀՀ նախագահի խորհրդական նշանակելու մասին։

Վահագն Խաչատուրյանը նաև կարգադրություն է ստորագրել Արամայիս Ավետիսյանին ՀՀ նախագահի օգնական նշանակելու մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան փաստաթղթերը տեղադրվել են ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։


© 2009 ARMENPRESS.am