«Փյունիկ»-ը չհաղթեց «Ուրարտու»-ին

20:55, 15 Մայիս, 2022

 

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության 33-րդ տուրի շրջանակներում միմյանց դեմ մրցեցին «Փյունիկ»-ը և «Ուրարտու»-ն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղի առաջին կեսում թիմերը փոխանակվեցին գնդակներով: Ուգոչուկվու Իվուի գոլին պատասխանեց Նիկիտա Բարանովը: Երկրորդ կեսում երկու թիմերից ոչ մեկին չհաջողվեց բեկել հանդիպման ընթացքը: «Փյունիկ»-«Ուրարտու»` 1:1:

Այս տուրի շրջանակներում «Արարատ-Արմենիա»-ն նվազագույն հաշվով հաղթեց «Վան»-ին, իսկ «Ալաշկերտ»-ը 2:1 հաշվով պարտության մատնեց «Արարատ»-ին:

Մայիսի 16-ին կկայանա «Նոա»-«Նորավանք» հանդիպումը:

Այժմ Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Փյունիկ»-ը 71 միավորով, «Արարատ-Արմենիա»-ն ունի 68 միավոր: Պրեմիեր լիգայի ավարտին մնաց երկու տուր:  

 

 

 


© 2009 ARMENPRESS.am