Հայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջապես պատվաստվել է ավելի քան 1 միլիոն մարդ

10:58, 16 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսի դեմ կատարվել է 1  001 443 ամբողջական պատվաստում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Նախարարությունը հայտնում է, որ միայն առաջին դեղաչափով պատվաստումների թիվը 130 հազար 74 է:

Կորոնավիրուսի դեմ խթանիչ դեղաչափով կատարվել է 51 361 պատվաստում:

 

 


© 2009 ARMENPRESS.am