Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի նախագահին

11:49, 16 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ծննդյան 50-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդային: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանը կարևորում է Լեհաստանի հետ բարեկամական հարաբերություն­ների և կառուցողական երկխոսության շարունակական ամրապնդումն ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության շրջանակներում։

Վստահ եմ, որ առկա են բոլոր նախադրյալները համատեղ ջանքերով մեր երկրների փոխգործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու համար»: 


© 2009 ARMENPRESS.am