Հայ մրցավարը կսպասարկի Մ17 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի խաղերը  

12:10, 16 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելում մայիսի 16-ից հունիսի 1-ը կկայանա ՈՒԵՖԱ մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: ՀՖՖ մրցավար Հենրիկ Նալբանդյանը նշանակվել է առաջին մրցափուլի Իտալիա-Գերմանիա հանդիպման չորրորդ պաշտոնյա։ 

Նա նշանակվել է նաև առաջին մրցափուլի Դանիա-Շվեդիա հանդիպման գլխավոր մրցավար։ Մրցավարի առաջին օգնականը կլինի ՀՖՖ մրցավար Խաչատուր Հովհաննիսյանը։


© 2009 ARMENPRESS.am