ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը վստահություն է հայտնել, որ կազմակերպությունը կընդլայնվի նոր անդամների շնորհիվ

19:50, 16 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) կընդլայնվի նոր անդամների, գործընկերների և դիտորդների շնորհիվ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: Ամփոփելով ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդների հանդիպման արդյունքները՝ Ստանիսլավ Զասը նշել է, որ միջոցառմանն, ընդհանուր առմամբ, քննարկել են ֆորմատի զարգացման հեռանկարները:

«Ես մի հարցում կարող եմ վստահ լինել. մեր երկրների միջև ինչ-որ սեպ խրելու, ինչ-որ պառակտում մտցնելու  բոլոր փորձերը ոչ մի տեղ չեն տանի: Մեր կազմակերպությունը կպահպանվի և կամրապնդվի»,-նշել է Ստանիսլավ Զասը:

Մոսկվայում կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդների հանդիպումը, որին մասնակցում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 


© 2009 ARMENPRESS.am