Կանադայի վարչապետը հույս ունի շարունակել ԱՄԷ-ի հետ սերտ համագործակցությունը

20:42, 16 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն  մայիսի 16-ին շնորհավորել է շեյխ Մուհամեդ բեն Զայիդ Ալ Նահայանին Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ ընտրվելու առթիվ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին հաղորդագրություն է տարածել Կանադայի կառավարության մամուլի ծառայությունը:

Տրյուդոն նշել է, որ Կանադան և ԱՄԷ-ն սերտ համագործակցում են առևտրի, նորարարության և այլ բնագավառներում, ունեն ընդհանուր հետաքրքրություններ տարածաշրջանային և գլոբալ անվտանգության հարցում:

«Երբ ամիս առաջ ես զրուցում էի շեյխ Մուհամեդի հետ, մենք պայմանավորվել էինք համագործակցել՝ արձագանքելով Ուկրաինայում հումանիտար ճգնաժամի և պատերազմի՝ համաշխարհային առևտրային անվտանգության վրա ազդեցությանը: Ես վստահ եմ, որ իր նոր պաշտոնում շեյխ Մուհամեդը  կշարունակի ամրապնդել հարաբերությունները Կանադայի և ԱՄԷ-ի միջև»,-նշել է Տրյուդոն:

Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահ Խալիֆա բին Զայեդ Ալ֊Նահյանը մահացել էր մայիսի 13-ին: Նա 73 տարեկան էր:


© 2009 ARMENPRESS.am