Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի մի շարք բնակավայրերի, Երևան որոշ հասցեների գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

10:50, 17 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 18-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Զովաբեր բնակավայրի մի հատվածի գազասպառողների, ժամը 09:00-18:00-ն` Գավառ քաղաքի բազմաբնակարան շենքերի, Ազատության, Դեմիրճյան, Զ.Անդրանիկի, Արծրունի եղբայրներ, Բոշնաղյան, Պետրովի, Նալբանդյան փողոցների, «Գավառի հաց» ԲԲԸ-ի, Հացառատ թաղամասի, Գանձակ, Ծաղկաշեն համայնքների գազասպառողների գազամատակարարումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից:

Նույն օրը ժամը 10:00-14:00-ն կդադարեցվի Վայոց ձորի մարզի Վերնաշեն բնակավայրի գազասպառողների, ժամը 10:00-20:00-ն` Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կ.Ուլնեցու, Գոգոլի, Դ.Անհաղթի, Սուրենյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:

 


© 2009 ARMENPRESS.am