Երևանում այս պահին փակ փողոցներ և տրանսպորտային հանգույցներ չկան. Ոստիկանություն

12:24, 17 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ Երևանում այս պահին փակ փողոցներ ու տրանսպորտային հանգույցներ չկան: 

«Առավոտից մայրաքաղաքում տեղի ունեցած միջոցառումների հետևանքով կարճ ժամանակով փակվել էին մի շարք փողոցներ, որոնք ոստիկանության գործողությունների արդյունքում 5-7 րոպեում բացվել են: Այս պահին մայրաքաղաքում փակ փողոցներ ու տրանսպորտային հանգույցներ չկան»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ ժամը 11:30-ից դադարեցնում են մայիսի 17-ի առավոտից սկսված անհնազանդության ակցիաները, որոնց շրջանակներում մայրաքաղաքի տարբեր հատվածներում փողոցներ էին փակվել:  Նա կոչ է արել ժամը 19:00-ին լինել Ֆրանսիայի հրապարակում, որտեղ հանրահավաք կանցկացնեն: 


© 2009 ARMENPRESS.am