Sperasoft-ը գալով Հայաստան՝ Երևանում կանցկացնի GameDev հանդիպումների շարք

16:15, 17 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Keywords խաղերի մշակման միջազգային ընկերության ստուդիաներից մեկը՝ Sperasoft-ը, մուտք գործելով հայաստանյան շուկա՝ հունիսին Երևանում կանցկացնի GameDev հանդիպումների շարք:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրել է Sperasoft Armenia-ի «Ֆեյսբուք»-ի էջում: 

Միջոցառումները նվիրված կլինեն խաղերի նախագծման, մշակման, արտադրության, թեստավորման թեմաներին։ Sperasoft-ի մասնագետները հանդես կգան ելույթներով:

Sperasoft-ը մասնակցել է Halo, Battlefield, Assassin's Creed, Rainbow 6, Mortal Kombat և այլ հայտնի խաղերի ֆրանշիզաների զարգացմանը:


© 2009 ARMENPRESS.am