Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը ապատեղեկատվություն է. ՀՀ ՊՆ

10:42, 18 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ հերքելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հերթական ապատեղեկատվությունը:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը` ապատեղեկատվություն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված է ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ:

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ: 

 


© 2009 ARMENPRESS.am