Ֆրանսիայի հրապարակի վրաններից մեկում քաղաքացու մահը վրա է հասել թմրամիջոցից գերդոզավորման հետևանքով. փոխոստիկանապետ

11:26, 18 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության տեղադրած վրաններից մեկում օրեր առաջ քաղաքացին մահացել է թմրամիջոցից գերդոզավորման հետևանքով:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հետաքրքրվեց, թե արդյոք Ֆրանսիայի հրապարակում վրաններից մեկում քաղաքացու մահը, սրտի կանգը կապված է թմրամիջոցների հետ, ինչի մասին տեղեկություն էր շրջանառվել:

«Այո, փորձաքննությունը ցույց է տվել, որ սրտի կանգը վրա է հասել գերդոզավորման հետևանքով»,-ասաց Ֆիդանյանը:

Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության տեղադրած վրաններից մեկում քաղաքացու մահվան մասին հայտնի էր դարձել մայիսի 5-ին:

 


© 2009 ARMENPRESS.am