Ռուսաստանի 11 օդանավակայաններում թռիչքների սահմանափակումը երկարացվել Է մինչեւ մայիսի 25-ը

11:19, 18 Մայիս, 2022

 ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռոսավիացիա»-ն 14-րդ անգամ երկարացրել Է ՌԴ-ի կենտրոնական մասի եւ հարավի  օդանավակայաններում թռիչքների արգելքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Թռիչքների ժամանակավոր սահմանափակման ռեժիմը ռուսաստանյան 11 օդանավակայաններում երկարացվել Է մինչեւ մայիսի 25-ը Մոսկվայի ժամանակով ժամը 03:45-ը: Այդ օդանավակայաններում թռիչքներն արգելվել են փետրվարի 24-ից:

Թռիչքների սահմանափակման ռեժիմի երկարացումը վերաբերել Է Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի եւ Էլիստայի օդանավակայաններին. ասվում Է հաղորդագրության մեջ: Ռուսաստանի մյուս օդանավակայաններն աշխատում են սովորական ռեժիմով, հավաստիացրել են «Ռոսավիացիա»-ում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am