Եռաբլուր զինվորական պանթեոնում հայտնաբերվել է նռնակ
12:32, 18 Մայիս, 2022ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 18-ին ժամը 10։32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Եռաբլուր զինվորական պանթեոնում հայտնաբերվել է նռնակ:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից (ԱԻՆ), դեպքի վայր մեկնած փրկարարները հայտնաբերել են Ֆ-1 տեսակի նռնակ և փոխանցել Ռազմական ոստիկանության աշխատակիցներին:
© 2009 ARMENPRESS.am