Իշխանափոխության համար Հայաստանի ժողովրդի մեծամասնության պահանջ առկա չէ. ՊԵԿ նախագահ

14:17, 19 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իշխանափոխության համար Հայաստանի ժողովրդի մեծամասնության պահանջ առկա չէ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ  ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի ժողովրդի մեծամասնությունը իր ընտրությունն արդեն կատարել է: «Եթե 2018 թվականի իրադարձությունները համեմատում եք այսօրվա իրադարձությունների հետ, ապա որևէ աղերս չկա թե′ հանրության ներգրավվածության առումով, թե′ հանրային պահանջի ձևակերպման և թե′ այն մթնոլորտի, որով ընթանում էին 2018 թվականի հավաքները»,-ասաց նա:


© 2009 ARMENPRESS.am