Զորավարժարաններից մեկում անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ

18:11, 19 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զորավարժարաններից մեկում մայիսի 16-ից 19-ն անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ, որոնց ընթացքում ստուգվել են զինծառայողների՝ հաստիքային զենքով կրակի վարման և թիրախների խոցման հմտությունները։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից։


© 2009 ARMENPRESS.am