Իտալիան Ուկրաինային կհատկացնի 200 մլն եվրո

18:15, 20 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիան 200 մլն եվրո վարկ կտրամադրի Ուկրաինային:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է Reuters-ը, այս մասին հայտարարել է Իտալիայի ֆինանսների նախարար Դանիելե Ֆրանկոն՝ G7-ի՝ ֆինանսական ոլորտի առաջնորդների հանդիպումից հետո:

Իտալիան գումարը հատկացնում է՝ օգնելու Ուկրաինային կատարել իր վճարումները:


© 2009 ARMENPRESS.am