Վուչիչը նախազգուշացրել է Ուկրաինայում շարունակվող պատերազմի պայմաններում սննդամթերքի մատակարարման խնդիրների մասին

15:03, 21 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում շարունակվող հակամարտությունը կարող է հանգեցնել աշխարհի զգալի մասին սննդամթերքի մատակարարման հետ կապված լուրջ խնդիրների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը:

«Եթե ինչ-որ բան չփոխվի Եվրոպայի արևելքում ծավալվող հակամարտության շուրջ, ապա աշխարհի զգալի մասը՝ ավելի քան մեկ քառորդը, զգալի խնդիրների կբախվի տարրական ծավալներով սննդամթերք գտնելու հարցում, ինչը նոր խնդիրներ կառաջացնի գլոբալ մակարդակում՝ անվտանգության խնդիրներից մինչև մնացած ամեն բան, երբ մարդիկ պայքարում են իրենց գոյատևման համար: Մենք պետք է նախապատրաստվենք ձմռան ամիսներին և փորձենք միասին հաղթահարել դժվարությունները»,- ասել է Վուչիչը՝ նշելով, որ պետք է որոնել լուծումներ:


© 2009 ARMENPRESS.am