Զինհաշմանդամներին օգնող «Մետագեյթ»-ը կանխում է անշարժության հետևանքով առաջացող 30-ից ավելի հիվանդություն

17:55, 22 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինհաշմանդամների վերականգնման համար նախատեսված և Հայաստանում ստեղծված «Մետագեյթ» համակարգը կանխում է անշարժության հետևանքով առաջացող 30-ից ավելի հիվանդություն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ կառավարությունը։

««Մետագեյթ». այսպես է կոչվում սարքը, որը ստեղծվել է ապրիլյան քառօրյա պատերազմից հետո զինհաշմադամներին օգնելու համար: Այն վիրտուալ իրականության ու ինժեներական հատուկ լուծումների ամբողջություն է, որն ապահովում է ժամանց, բայց որ շատ ավելի կարևոր է՝ հիվանդանոցի պատերից դուրս հեռավար ռեաբիլիտացիայի հնարավորություն է տալիս, կանխում է անշարժության հետևանքով առաջացող 30-ից ավելի հիվանդություն»,- նշված է գրառման մեջ:

Սարքը ներկայացվել է մայիսի 19-ին։


© 2009 ARMENPRESS.am