Բրյուսելում ընթանում է Փաշինյանի, Միշելի և Ալիևի եռակողմ հանդիպումը

21:59, 22 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քիչ առաջ Բրյուսելում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից։

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր նաև առանձնազրույց է ունեցել ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ։


© 2009 ARMENPRESS.am