Հայաստանի նախագահը հանդիպել է Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

23:41, 22 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Շվեյցարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հանրապետության նախագահն անդրադարձել է Հայաստանի, Արցախի անվտանգային հարցերին, զարգացման հեռանակարներին, Սփյուռքի ներուժի լիարժեք իրացման հնարավորություններին:

Վահագն Խաչատուրյանը պատասխանել է հայ համայնքի ներկայացուցիչների բարձրացրած հարցերին։

 


© 2009 ARMENPRESS.am