ԵԱ-Երևան. Բռնցքամարտի առաջնության մրցումային առաջին օրը Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ

08:17, 23 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ընթացող բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնության մեկնարկային օրը կկայանա 12 մենամարտ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանը մրցումային առաջին օրն ունի մեկ ներկայացուցիչ` 75 կգ քաշային կարգում որակավորման փուլի իր մենամարտը կանցկացնի Վախթանգ Հարությունյանն, ով կմրցի Լեհաստանի ներկայացուցիչ Բարտոշ Գոլեբիվսկիի հետ:

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մեկնարկային օրը պայքարի մեջ կմտնեն 57 կգ, 71 կգ, 75 կգ քաշային կարգերի բռնցքամարտիկներից մի քանիսը: Առաջին մենամարտում կմրցեն Սլովակիայի և Հունաստանի մարզիկները:

Հայաստանի հավաքականի անդամներն արդեն գիտեն իրենց մրցակիցներին` 48կգ Բարեղամ ՀարությունյանՍախիլ Ալախվերդովի (Վրաստան), 51կգ`Արթուր ՀովհաննիսյանԱթիլլա Բերնաթ (Հունգարիա) և Մոլինա Սալվադոր (Իսպանիա) զույգի հաղթողը, 54կգ`Ջանիկ ՍահակյանԵլմիր Նաբիև (Ուկրաինա), 57կգ` Արթուր ԲազեյանԱլեն Ռահիմիչ (Բոսնիա և Հերցեգովինա) և Բաթուհան Չիֆթչի (Թուրքիա) զույգի հաղթողը, 60կգ` Կարեն ՏոնականյանՌոլանդ Վերես (Հունգարիա),63.5 կգ Հովհաննես ԲաչկովՋոզեֆ Թայերս (Անգլիա) և Բրենդան Մաք-Քարթի (Իռլանդիա) զույգի հաղթողը, 67 կգ`Գուրգեն ՄադոյանԿարլ Բենիամին Էրիկսոն (Ֆինլանդիա), 71 կգ` Նարեկ ԶախարյանԹեքեքս Միքալ (Սլովակիա),75 կգ`Վախթանգ ՀարությունյանԲարտոշ Գոլեբիվսկի (Լեհաստան),80 կգ`Համբարձում ՀակոբյանՔոսիան Դմիտրի (Մոլդովա),86 կգ`Ռաֆայել ՀովհաննիսյանՍտեֆանով Դիմիտրով Կրիստյան (Բուլղարիա),92 կգ`Նարեկ Մանասյան - Միխալեկ Դավիդ (Սլովակիա),92+ կգ`Դավիթ ՉալոյանՅուրայ Սոլիդա (Բոսնիա և Հերցեգովինա) և Ալգիրդաս Բանիուլիս (Լիվտա) զույգի հաղթողը:

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը տեղի է ունեցել մայիսի 22--ին․ այն կշարունակվի մինչև մայիսի 30-ը: Առաջնությունն ընդունում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը: Այս առաջնությանը մասնակցում են 39 երկրի 200-ից ավելի մարզիկներ: Նախնական մենամարտերը կմեկնարկեն մայիսի 23-ից, իսկ մայիսի 27-ին կսկսվեն կիսաեզրափակիչները, եզրափակիչները կկայանան մայիսի 30-ին:  Երևանում առաջնության օրերին գործում է երկու ֆան գոտի, որոնցից մեկը կլինի քաղաքի կենտրոնում՝ Կարապի լճի հարևանությամբ: Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 260 հազար դոլար:

 

 

 


© 2009 ARMENPRESS.am