Podcast-Sport. Սպասելիքները բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից

10:01, 23 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց մեծահասակների առաջնությունը:

«Արմենպրես»-ի Podcast-Sport-ում Mediamax-ի սպորտային թղթակից Հասմիկ Բաբայանի հետ խոսել ենք այս օրերին Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մասին:

«Վերջապես մենք ենք հյուրընկալում նմանատիպ մրցաշար և ոչ թե հյուր ենք գնում: Սա լավ հնարավորություն է անցկացնելու առաջնությունը և հասկանալու մեր լավ և վատ կողմերը»,- ասաց նա:

Բաբայանն անդրադարձավ նաև Հայաստանի հավաքականի կազմին` հույս հայտնելով, որ տարիների փորձ ունեցող մարզիչները ընտրանու ճիշտ կազմ են ընտրել:

«Մեծ հույսեր եմ կապում երիտասարդ բռնցքամարտիկների հետ, քանի որ նրանք փորձելու են առավելագույնս լավ հանդես գալ»,- առանձնացրեց նա:


© 2009 ARMENPRESS.am