Հայտնաբերվել է Սևանա լճում կորած քաղաքացիներից մեկի դին
12:47, 23 Մայիս, 2022ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևանա լճում կորած քաղաքացիներից մեկի դին հայտնաբերվել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Արտակարգ իրավիճակների նախարարությունը:
«Մայիսի 23-ին, ժամը 08։33-ից Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսվել են, ինչի արդյունքում ջրափրկարարները Ծովինար գյուղի ափամերձ հատվածում հայտնաբերել են Ա. Ս.-ի դին (ծնված 1968 թ.)»- նշված է հաղորդագրության մեջ:
Սևանա լճում որոնողական աշխատանքները շարունակվում են։
Մայիսի 6-ին ժամը 18:16-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածից երկու քաղաքացի նավակով դուրս են եկել Սևանա լիճ և չեն վերադարձել։
Մինչ օրս որոնողական աշխատանքներն արդյունք չէին տվել:
© 2009 ARMENPRESS.am