Տեղեկանք տալուց բացի, պոլիկլինիկաները պետք է որակյալ ծառայություններ մատուցեն. քաղաքապետ

16:37, 23 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանը պոլիկլինիկաների գույքային և շենքային պայմանների պայմանների անհրաժեշտություն կա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ նշելով, որ համայնքն այսօր նախաձեռնել է փոփոխությունների գործընթաց:

«Պոլիկլինիկաների մասով համայնքը բավականին ժամանակ է կորցրել, բայց այնուամենայնիվ մենք սկսել ենք փոփոխությունների գործընթաց: Ամենակարևորն այն է, որ կարողանանք շենքային պայմանները բարելավել, որպեսզի քաղաքացիներին բացի տեղեկանք տալուց, պոլիկլինիկաները նաև որակյալ ծառայություններ մատուցեն: Իհարկե, ունենք պոլիկլինիկաներ, որոնք քիչ թե շատ լավ են աշխատում, բայց գույքային և շենքային պայմանների բարելավման անհրաժեշտություն կա»,- ընդգծել է քաղաքապետը:

Երևանում այսօր բնակիչների առաջնային օղակի բուժսպասարկումն իրականացնում է 24 պոլիկլինիկա: Բժշկական այս հաստատություններ տարեկան շուրջ 1 մլն 400.000 բուժառու է այցելում: Բարեփոխումների շրջանակում նախատեսվում է փոքր պոլիկլինիկաները միացնել առավել մեծ թվով բնակչություն սպասարկող պոլիկլինիկաներին, ընդլայնել բժշկական ծառայությունները:


© 2009 ARMENPRESS.am