Hyundai-ն 5,5 մլրդ դոլար կներդնի ԱՄՆ-ում Էլեկտրամոբիլների գործարան կառուցելու գործում

17:47, 23 Մայիս, 2022

 ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Hyundai Motor Group հարավկորեական ավտոարտադրողը հաստատել Է ԱՄՆ-ում Էլեկտրամոբիլների գործարանի կառուցման վերաբերյալ հաղորդագրությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում Է Market Watch-ը: Ձեռնարկության արժեքը, որը տեղակայվելու Է Սավաննայից ոչ հեռու, գնահատվում Է 5,5 մլրդ դոլար:

Ջորջիայի նահանգապետ Բրայան Քեմփն այդ գործարքը տնտեսական զարգացման խոշորագույն նախագիծն Է համարել նահանգի պատմության մեջ: Դա Hyundai-ի առաջին գործարանն Է լինելու ԱՄՆ-ի պատմության մեջ, որը մասնագիտանում Է Էլեկտրամոբիլներ հավաքելու, ինչպես նաեւ ավտոմեքենաների կուտակիչներ արտադրելու գործում: Այնտեղ աշխատելու Է 8 հազարից ավելի մարդ:

Շինարարությունը պալանավորվում Է գործարկել հաջորդ տարվա սկզբին, արտադրությունն սկսվելու Է 2025 թվականին: Ձեռնարկության տարեկան կարողությունները պլանավորված են 300 հազար ավտոմեքենա ծավալով: Ընկերությունը չի հաղորդել, թե ավտոմեքենաների ինչ մոդելներ կթողարկի գործարանը: Ավելի վաղ Hyundai-ն խոստացել Էր մինչեւ 2025 թվականը 7,4 մլրդ դոլար ներդնել ԱՄՆ-ում, այդ թվում՝ Էլեկտրամոբիլների արտադրության, առկա ձեռնարկությունների արդիականացման եւ տեխնոլոգիաների մշակման գործում: Անցյալ տարվա դեկտեմբերին ամերիկան Rivian Automotive Էլեկտրամոբիլներ արտադրողը նույնպես հայտարարել Է Ջորջիայում ձեռնարկություն կառուցելու պլանների մասին: 5 միլիարդ դոլար արժողությամբ նախագիծը պետք Է ստեղծի 7,5 հազար աշխատատեղ: Տարեսկզբից Hyundai-ի գնանշումները նվազել են 10,3 տոկոսով այն դեպքում, երբ Kospi-ի ֆոնդայտին ինդեքսը կորցրել Է 11,4 տոկոս, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am