ՀՀ-ի ու Վրաստանի առողջապահության նախարարները Ժնևում քննարկել են ոլորտի առաջնահերթությունները

19:30, 23 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժնևում անցկացվող Առողջապահության համաշխարհային 75-րդ ամենամյա վեհաժողովի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Վրաստանի գործընկերոջ` Զուրաբ Ազարաշվիլիի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք» սոցիալական իր էջում այս մասին գրառում է կատարել նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք մեր երկրների առողջապահական համակարգերի առաջնահերթություններին, խոսել խնդիրներից, ներկայացրել նոր, համակարգային բարեփոխումների ծրագրերը»,-նշել է Անահիտ Ավանեսյանը:

ՀՀ առողջապահության նախարարն առաջարկել Վրաստանի գործընկերոջը փորձի փոխանակում իրականացնել դեղորայքային քաղաքականության ոլորտում: Զուրաբ Ազարաշվիլիին Անահիտ Ավանեսյանը հրավիրել է Հայաստան`Երևանում հոկտեմբերի 5-7-ին անցկացվող Արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպմանը:


© 2009 ARMENPRESS.am