Ադրբեջանի նախագահը ստեղծել է Հայաստանի հետ սահմանազատման պետական հանձնաժողով

19:51, 23 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշմամբ ստեղծվել  է Հայաստանի հետ սահմանազատման պետական հանձնաժողով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանի ղեկավարի համապատասխան հրամանը հրապարակված է նրա պաշտոնական կայքում:

«Ստեղծել Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողով»,-ասված է փաստաթղթում: Հրամանի համաձայն՝ հանձնաժողովի նախագահ է նշանակվել փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը:


© 2009 ARMENPRESS.am